Հայաստան 3 օրում մեր գործընկեր I.travel-net-ի հետ

Ինչ տեսնել, ինչ անել և ուր այցելել 2021 թվականի հունիսին։


Հունիսն այս տարի խոստանում է լինել գունեղ և տոնական։
Այս անգամ կշեղվենք ծովափնյա ուղղություններից և կբարձրանանք ծովի մակերևույթից 1500-2000 մետր բարձրություն՝ վայելելու մաքուր օդ, առատ մրգեր, լեռներում ձգվող պանիր, գինի ու երաժշտություն։

Առաջարկվում է Հայաստան ժամանել հունիսի 4-ին։ Առաջին օրը նվիրեք Սևանի լիճ այցելելուն՝ զբոսնեք ափով, այցելեք Սևանավանք հնագույն վանքը։ Հայաստանում բոլոր վանքերն անցել են դժվարին պատմական ճանապարհ՝ լինելով ոչ միայն հոգևոր, այլև կրթական կենտրոններ։ Այնուհետև ուղևորվեք Դիլիջան՝ բալնեոլոգիական առողջարանային քաղաք։ Գեղեցիկ լանդշաֆտները և հիանալի ռեստորանները ձեր օրը լցնելու են լեռնային հեքիաթով։

Հունիսի 4-ին և 5-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանը հյուրընկալելու է բոլորի կողմից սիրված փառատոնը՝ Yerevan Wine Days։

Գինու օրերը սովորաբար անցկացվում են մայիսի առաջին շաբաթավերջին, սակայն այս տարի փառատոնը տեղի է ունենալու հունիսի առաջին շաբաթավերջին։ Երևանի կենտրոնական փողոցները լցվելու են գինեգործարանների ներկայացուցիչներով։ Այցելուները կունենան բացառիկ հնարավորություն՝ համտեսելու հայկական տեղական խաղողի տեսակներից պատրաստված գինիների լայն ընտրանի, ինչպես նաև հայկական և միջազգային խոհանոցի ուտեստներ։
Առաջարկվելու է նաև պանրի մեծ տեսականի։ Միջոցառումը կսկսվի ժամը 16:00-ից և կտևի մինչև 23:00։

Հունիսի 5-ի առավոտը նվիրեք Երևանի հետիոտն զբոսանքին։ Միայն ոտքով շրջելիս հնարավոր է բացահայտել քաղաքի յուրաքանչյուր գաղտնի անկյուն և ճանաչել այն։
Զբոսնեք Աբովյան փողոցով, այցելեք իսկական երևանյան սրճարաններ և ռեստորաններ, մտեք Պատմության թանգարան, իսկ հետո անպայման այցելեք Վերնիսաժ։ Վերջում՝ բարձրացեք Կասկադ ճարտարապետական համալիրով և լուսանկարեք Երևանի տեսարանը վերևից։

Հունիսի 5-ի երեկոյան գնացե՛ք Սարյան փողոց, վերցրե՛ք գինու համտեսի կտրոն և վայելե՛ք գինիներ, պանիրներ, հիանալի երաժշտություն և «խմած» Երևանի մթնոլորտը։
Հատուկ նվեր՝ երեկոյան ելույթ կունենա POLOCORP @ Motor Yerevan։ Տոմսերը հասանելի են այստեղ։

Հունիսի 6-ին, մինչև մեկնումը, այցելե՛ք Գառնիի կիրճ, որը ձգվում է Ազատ գետի երկայնքով։ Կիրճը հայտնի է իր Քարերի սիմֆոնիայով՝ մոտ 50 մետր բարձրությամբ բազալտե սյուներ, որոնք նման են երգեհոնի։ Սյուները թվում են արհեստական իրենց զարմանալի համաչափությամբ։ Այնուհետև այցելե՛ք հեթանոսական Գառնիի տաճարը, որը գտնվում է համանուն գյուղում։ Գնե՛ք տեղական քաղցրավենիք և շտապե՛ք օդանավակայան։ Գառնիի ճամփորդությունը կտևի մոտ 5-6 ժամ։

Երեք օր՝ լեռներում, մայրամուտներ ու արևածագեր, գինի և յուրահատուկ երաժշտություն, համեղ ուտեստներ և հանգիստ՝ ինքդ քեզ հետ։ Ճամփորդելիս հազվադեպ է լինում այսպես լիարժեք զգալ և՛ տեղական մշակույթը, և՛ ինքդ քեզ։