TRIANGULUM

Triangulum community-ն հայկական ընկերություն է, որը 2015 թվականից տարբեր վայրերում կազմակերպում է տարբեր տեսակի էլեկտրոնային երաժշտության միջոցառումներ:

Մնացեք կապի մեջ և հետևեք մեզ

Simply enter your keyword and we will help you find what you need.

What are you looking for?

Գաղտնիության քաղաքականություն

Խնդրում ենք կարդալ այս Գաղտնիության քաղաքականությունը `համաձայնություն տալով փաստաթղթին` մեր ծառայություններն օգտագործելու թույլտվություն ստանալու համար:

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել triangulum.live-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն: Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

Սպասարկում իրականացնելու համար
Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար
Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար
triangulum.live-ն ապահովում և երաշխավորում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն

triangulum.live կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ: Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

ՏԵՂԵԿԱՆԻՇՆԵՐԻ (COOKIES) ՖԱՅԼԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
triangulum.live կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ: