

DJ և պրոդյուսեր, ում երաժշտական ուղին սկսվել է 2017 թվականին։ Նրա ոճը միավորում է տարբեր գույներ՝ էլեկտրոնիկա, դաունթեմփո, դիփ հաուս և թեք հաուս։ Երաժշտություն է թողարկել Highway Records լեյբլում և Earthly Delights լեյբլի միջոցով ստեղծել ռեմիքս՝ պրոդյուսեր Shaun Benjamin-ի ստեղծագործության վրա։ Այդ ռեմիքսը հայտնվել է Beatport-ի electronica / downtempo ժանրի թոփ 100-ում։
2018-ին Amonita-ն թողարկում է 4-թրեքանոց ալբոմ Shanti Radio Moscow լեյբլում։ Թրեքներն են՝ Paradise Bird, Undine, Pauline։ Բոլոր երեքն էլ հայտնվել են Beatport-ի deep house Top 100-ում, իսկ Paradise Bird-ը մտել է թոփ 10։ Rubicunda թրեքը թողարկվել է բացառապես վինիլով։
Բացի ստուդիական աշխատանքից, Amonita-ն ռեզիդենտ DJ է Propaganda, Community և Keanu ակումբներում, որտեղ կարող եք լսել նրա երազկոտ և հմայիչ սեթերը։