Տիկնայք և պարոնայք,
Ձեզ ենք ներկայացնում մեր ռեզիդենտ DJ-ներին։

Անուն՝ KAÍ
Ծննդյան օր՝ 1987 թվականի փետրվարի 7
Գտնվելու վայր՝ Հայաստան, Երևան
DJ-ի կարիերան սկսել է՝ 2009 թվականից
Ոճ՝ ակումբային, միջոցառումների DJ
Ժանրեր՝ տեխնո, էլեկտրոնիկա, բրեյքբիթ

Հայաստանցի DJ՝ KAÍ անունով հայտնի, գտել է իր ուղին էլեկտրոնային երաժշտության և դրա ենթաժանրերի՝ տեխնոյի, էլեկտրոնիկայի ու բրեյքբիթի աշխարհում։ Նա մասնակցել է տարբեր միջազգային փառատոնների, տեղական նախագծերի և միջոցառումների։

Նա ելույթ է ունեցել նույն բեմում՝ այնպիսի հայտնի DJ-ների հետ, ինչպիսիք են՝ Oliver Huntemann, Olivier Giacomoto, Mind Against, Woo York, Chaim, Viken Arman, Format B, Artbat, Oliver Koletzki, Andhim և ուրիշներ։

Անուն՝ Leo Aniram
Ծննդյան օր՝ 1990 թվականի հոկտեմբերի 14
Գտնվելու վայր՝ Հայաստան, Երևան
DJ-ի կարիերան սկսել է՝ 2014 թվականից
Ոճ՝ ակումբային, միջոցառումների DJ
Ժանրեր՝ մեղեդային հաուս և տեխնո, օրգանական հաուս

Leo-ն Triangulum կոմյունիթիի համահիմնադիրն ու ռեզիդենտ DJ-ն է, որը կազմակերպում և առաջ մղում է էլեկտրոնային երաժշտության միջոցառումներ Հայաստանում։ Էլեկտրոնային երաժշտությունը նրա առօրյայի անբաժան մասն է։

Նրա երաժշտական ոճը հիմնականում մեղեդային տեխնո է, որն ամենից լավ արտահայտում է նրան որպես DJ, ով սիրում է խաղալ ունկնդրի զգացմունքների և հույզերի հետ։